Home » ՄԱՄՈՒԼ » Սևանում ջրահեղձ եղած երիտասարդները ձուկ որսալու էին գնացել

Սևանում ջրահեղձ եղած երիտասարդները ձուկ որսալու էին գնացել

imagesՍեպտեմբերի 25-ին Սևանա լճում ջրահեղձ եղած Դավիթ Վիրաբյանը Հայրավանք գյուղի բնակիչ էր։ Գյուղապետ Դավիթ Բադոյանից տեղեկացանք, որ 32-ամյա երիտասարդը 2 անչափահաս երեխա ուներ. «Նորաստեղծ ընտանիք էր, երեխաները 4 և 2 տարեկան են։ Հանգիստ, շփվող, ծիծաղադեմ տղա էր, ուղղակի ալեկոծություն է եղել։ Գնացել էին ձուկ բռնելու, փոթորիկ էր սկսվել ու նավակը շուռ տվել»,– ասաց գյուղապետը։

 Մեր տեղեկություններով՝ երիտասարդները չորս ընկերներով են գնացել ձուկ բռնելու, բայց նավակը կասկածելի Է թվացել, և երեքով են նստել, տղաներից մեկն ափում ընկերներին Է սպասել։ Նավակը շուռ Է եկել, երկուսը խեղդվել են, մեկին հաջողվել Է հասնել ափ։ Ջրահեղձ եղած մյուս երիտասարդն Էլ Արման Թևանյանն Է՝ Երևանի բնակիչ։ Նա ավարտել Էր Երևանի պետական համալսարանը, սննդի օբյեկտներից մեկում Էր աշխատում։

Դիտվել է 43 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy