Սևանում թեժ մթնոլորտ է. ՀՅԴ-ական թեկնածուին ՀՀԿ-ն փոխմարզպետի պաշտոն է խոստացել. «Հրապարակ»

76c85e5b-aa8b-4d5d-933d-f24718c10327«Հրապարակ» օրաթերթը գրում է. «ՀՀԿ-ՀՅԴ համագործակցությունը Սևանում քաղաքական առևտրի է վերածվել: Հոկտեմբերի 2-ին Սևանի քաղաքապետի ընտրություններում ՀՅԴ-ն ի սկզբանե թեկնածու էր առաջադրել՝ ի դեմս Արտակ Վարդանյանի, որը «Գազպրոմ Արմենիա» ընկերությունում իրացման վարպետ է: Սակայն Վարդանյանը վերջերս ինքնաբացարկ է ներկայացրել: Մեր տեղեկություններով՝ համաձայնություն է ձեռք բերվել, որ ՀՅԴ-ականը հանի թեկնածությունը, իսկ ընտրություններից հետո, երբ հաղթի ՀՀԿ-ի թեկնածուն, փոխմարզպետի պաշտոնը հանձնեն ՀՅԴ-ականին:

Սևանում, արդեն տեղեկացրել ենք, բավական թեժ է, գործող քաղաքապետ, անցած ընտրություններում ՀՀԿ-ի աջակցությունը վայելող Ռուդիկ Ղուկասյանի՝ Ուդոյի դեմ իշխանությունն առաջադրել է անկուսակցական Սարգիս Մուրադյանին, ՀՀԿ-ն և մասնավորապես Գեղարքունիքի մարզպետը Սևանում կենտրոնացրել են ողջ ռեսուրսը, որպեսզի ազատվեն գործող քաղաքապետից»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Դիտվել է 114 անգամ
 


Այս թեմայով