Սևանի ոստիկանությունը հրաժարվե՞լ է գալ Երևան. պարզաբանում

f2314089129e89950433aac-1-472x265Սոցիալական ցանցերում ակտիվորեն շրջանառում են լուրեր, այն մասին, որ Սևան քաղաքի ոստիկանները հրաժարվել են գալ Երևան` հայտարարելով, որ իրենք սեփական ժողովրդի դեմ դուրս չեն գա:

Տարածվող այս լուրերի կապակցությամբ Politik.am-ը զրուցեց ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Աշոտ Ահարոնյանի հետ: Մեր զրուցակիցը հերքեց այդ լուրերը.«Դա ապատեղեկատվություն է և հիմարություն»,-ասաց Աշոտ Ահարոնյանը` չպատասխանելով մեր այն հարցին արդյոք եղել է նման հրաման Սևանի ոստիկանությանը թե ոչ:

Դիտվել է 15,787 անգամ
 


Այս թեմայով