Սևակ Խաչատրյանը (սաքուլիկ) աշխատանքից ազատվելու դիմում է գրել

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի պրոռեկտոր Սևակ Խաչատրյանը աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել:

Այդ մասին նա տեղեկացրել է իր ֆեյսբուքյան էջում:

«Հարգելի ուսանողներ ջան,
Սիրելի կոլեգաներ և ընկերներ…

Այսօր դիմում եմ ներկայացրել Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի /ԺՈՂ-ի/ պրոռեկտորի պաշտոնից ազատվելու համար:

Շուրջ 15 տարի գրեթե ամեն օր եղել եմ իմ սիրելի բուհում, սկզբում որպես ուսանող, հետո Ուսանողական խորհրդի նախագահ, իսկ հետագայում որպես պրոռեկտոր: Թե ինչ է տվել ինձ ժողը, ինչ անմոռանալի օրեր եմ ապրել, ինչ ընկերներ եմ ձեռք բերել, պարզապես հնարավոր չէ նկարագրել…

Ժողն ինձ տվել է ամենակարևորը. ժողում սիրահարվել ու ընտանիք եմ կազմել: Ես ժողում գիտելիք եմ ստացել, կայացել եմ, սովորել եմ ճիշտը զանազանել ստից… Սիրում եմ իմ բուհն ու բոլորիդ»,-գրել է նա:

Հիշեցնենք, որ 2013 թվականի դեկտեմբերի 26-ին Տնտեսագիտական համալսարանում՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանի թեկնածուական թեզի պաշտպանության ժամանակ, Սևակ Խաչատրյանի գլխավորությամբ ուսխորհրդի անդամները խոչընդոտել էին լրագրողների մասնագիտական աշխատանքը, լրագրողներին շատ վատ էին վերաբերվել, նույնիսկ հայհոյել: Այդ դեպքերից հետո նրանց կնքեցին «սաքուլիկներ»՝ հհկ-ական ակտիվիստներից մեկի անունով, իսկ որոշ ժամանակ անց Ս. Խաչատրյանը նշանակվեց համալսարանի պրոռեկտոր:

Այս թեմայով