Սփյուռքում բողոքի ալիք է բարձրանում

«Հրապարակ» օրաթերթը գրում է.

«Ուկրաինայում բնակվող Կարեն Աղաջանյանն ուկրաինահայ համայնքի մի շարք անդամների անունից բողոքեց, որ այնտեղ ապրող մեր հայրենակիցները զրկված են նորմալ հայկական հեռուստատեսություն դիտելու հնարավորությունից: Ինչպես ինքը ձեւակերպեց՝ Սփյուռքում հայկական ալիքներ են միացնում, որ երեխեքը հայերեն խոսք լսեն, բայց փոխարենը հնդկական սերիալ ու հայկական մաֆիայի բառապաշար են լսում: Իսկ ինչո՞ւ այդ հարցով չեն դիմում, ասենք, Ուկրաինայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Անդրանիկ Մանուկյանին։ Կարենն ասաց, որ չի ցանկանում պատասխանել»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:

 


Այս թեմայով