Սրվել են Հովիկ Աբրահամյանի, Գագիկ Բեգլարյանի և Մհեր Սեդրակյանի հարաբերությունները

default«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ բավականին սրված են ՀՀԿ-ական երեք կարկառուն դեմքերի՝ վարչապետ Հովիկ Աբրահամյանի, տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանի եւ պատգամավոր Մհեր Սեդրակյանի՝ Թոխմախի Մհերի հարաբերությունները:

Խնդիրը՝ 2017թ. Երեւանի քաղաքապետի ընտրություններն են: Քաղաքական կուլիսներում խոսվում է, որ Բեգլարյանը ցանկանում է հետ գալ իր հին պաշտոնին, Աբրահամյանը ցանկանում է Երեւանի քաղաքապետ դարձնել Արտաշատի քաղաքապետ իր որդուն՝ Արգամ Աբրահամյանին:

Իր որդու՝ Երեւանի ավագանու անդամ Դավիթ Սեդրակյանի համար նույն մտադրություններն ունի նաեւ Սեդրակյանը:
Այս երեք պաշտոնյաները տեղյակ են միմյանց այդ նպատակների մասին, եւ երեքն էլ սկսել են այդ ուղղությամբ աշխատել՝ միաժամանակ խանգարելով մրցակիցներին: Երեքն էլ փորձում են Սերժ Սարգսյանի, ննչպես նաեւ հանցավոր աշխարհի աջակցությունը ստանալ՝ միաժամանակ նրա մոտ փնովելով մյուսին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Դիտվել է 1,184 անգամ
 


Այս թեմայով