Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » Ստրկատիրական բուրգը՝ Հայաստանում

Ստրկատիրական բուրգը՝ Հայաստանում

arm138200035749Walk Free Foundation իրավապաշտպան կազմակերպությունը, ըստ BBC-ի հաղորդագրության, տարածել է վարկանիշային ցուցակ՝ ժամանակակից ստրկության վերաբերյալ, որտեղ դասակարգված են երկրները՝ ըստ մարդկանց վաճառքի: Եվ ահա ըստ այդ ցանկի՝ Հայաստանը դասվել է 57-րդ հորիզոնականում. կազմակերպությունը փաստել է, որ Հայաստանում կա 10678 ստրուկ: 

Իհարկե, մխիթարական է, որ Ադրբեջանում, Վրաստանում, Թուրքիայում և Ռուսաստանում ստրուկների քանակն անհամեմատ ավելի մեծ է, թեև ավելի մեծ է նաև այդ երկրների բնակչությունը, և հայտնի չէ, թե ինչ ցուցանիշ կլիներ, եթե Հայաստանում բնակչությունը մեծ լիներ: Սակայն, այնուամենայնիվ, հետաքրքիր է, թե ինչպես են հաշվել Հայաստանում ստրուկների թիվը, որ ստացվել է 10678:

Այդ թիվն այնպիսին է, որ, ըստ էության, մեկ առ մեկ հաշվելու տպավորություն է թողնում: Եվ ընդհանրապես՝ ինչ ասել է ստրուկ, ինչպես է չափվել այդ հասկացությունը: Մյուս կողմից, սակայն, այս տեսանկյունից առանձնապես չափումների կարիք չկա: Անկախ այն բանից, թե մեր մասին ինչ են կարծում միջազգային կազմակերպությունները՝ մենք երևի լավ գիտենք, որ Հայաստանում ստրուկների քանակն անհամեմատ ավելի շատ է, և այդ երևույթը, այսպես ասած, շերտավոր է:

Հայաստանի գրեթե բոլոր օլիգարխները իրենց ենթակա աշխատակիցների մեծ մասին ուղղակի ստրուկի նման են վերաբերվում: Նրանց պատկանող ձեռնարկություններում և այլ օբյեկտներում մարդիկ աշխատում են Աշխատանքային օրենսգրքի պայմաններից տասնյակ հազար կիլոմետրեր հեռու պայմաններում, շահագործվում են անխնա և վարձատրվում են այդ ամենի դիմաց, ըստ էության, չնչին ծավալներով: Այդ մարդիկ զրկված են իրավունքներից, չկան արհմիություններ, որոնք կպաշտպանեն նրանց իրավունքները:

Ամբողջական նյութը այստեղ

Դիտվել է 510 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy