Ստվերը Փաշինյանի օրոք աճել է մոտավորապես 100 միլիարդ դրամով․ Արթուր Դանիելյան

2018 թվականի հունվար-նոյեմբեր հատվածում ՀՆԱ-ի աճը գահավիժել է հեղաշրջումից հետո ու կազմել է 5,7%: Նույն ժամանակահատվածում գնաճը կազմել է 2,7%: ՀՆԱ-ի հարկումից գոյացող պետական բյուջեն այդ ընթացքում կազմել է 1,177 տրիլիոն դրամ: Անցած տարվա նույն ժամանակահատվածում բյուջե էր մուտքագրվել 1,108 տրիլիոն դրամ: Այսինքն եքյա 69 միլիարդ ավել փող ա մտել բյուջե: Էս աճը «հեղափոխական» հանճարների ջանքերի արդյունք է: Ոչ մեկ սա նրանց ձեռքից չի կարող խլել: Հիմա լավ ա, վատ ա, էս ա: Մարդիկ չարչարվել, ասֆալտին փռել, պատերին ծեփել ու հավաքել են 69 միլիարդ ավել փող, քան նախկինում: Տոկոսային առումով սա 6,2%-ով ավել է, քան նախկինում:

Այնուամենայնիվ, կա մի փոքր խնդիր: Խնդիրը կայանում է նրանում, որ, հաշվի առնելով ՀՆԱ-ի աճը ու գնաճը, բյուջեի աճը պիտի լիներ ԱՌՆՎԱԶՆ 8,4% ոչ թե վերոհիշյալ 6,2%-ը: Տարբերությունը կազմում է 24 միլիարդ դրամ: Ոնց ասեմ որ հասկանաք: Էս 24 միլիարդը էն 24 միլիարդն է, որը հարկայինը կհավաքեր, եթե Փաշինյանի ասած «իներցիոն բյուջեն» հավաքվեր իներցիոն մեթոդներով: Բայց քանի որ մեթոդները իրողությունների հետ մեկ տեղ փոխվել են, հավաքվել է 24 միլիարդով ավելի ՔԻՉ, քան պիտի հավաքվեր: Էլ ավելի մատչելի ասեմ՝ կա հարկ, որը չի հավաքվել: Այսինքն, էն հանրահայտ ստվերային տնտեսությունը Փաշինյանի օրոք աճել է մոտավորապես 100 միլիարդ դրամով, որի հարկումից պիտի գոյանար հենց էդ 24 միլիարդը: Հասկացա՞ք: Մարդը ասում է երկրում կոռուպցիա չկա, օլիգարխ չկա, այնինչ իր իսկ վիճվարչության տվյալները պնդում են, որ ոչ միայն կա, այլ նաև աճել է՝ Սերժ Սարգսյանի կառավարման օրերի համեմատ:

Ու սա շատ տրամաբանական է, որտև չի կարա ամեն ինչ երկրում լինի ավելի վատ, քան Սերժի օրոք, իսկ հարկահավաքը լինի ավելի լավ, ինչքան էլ կլոունություն անի մեր գերագույն գլխավոր խմբագիրը: Սա էլ ավելի տրամաբանական է, երբ հաշվի ես առնում մինչ 2018-ի գարունը մեծ մասամբ «բոմժ» հանդիսացող մարդկանց այսօրվա ճոխությունները՝ մեքենաները, հագուստը, քեֆերը և այլն: Էդ կուսակցական գրասենյակները, էդ գովազդային ծախսերը, էդ շորեղենը, էդ փարիզներում անբռնազբոս շոփինգը՝ էդ սաղ այ էս 24 միլիարդն ա: Որտև երբ նորաթուխ չօլիգարխը (այլ պայմաններում իրա ցավը տանեմ ես) նվեր է անում վարչապետին կամ իր տիկնոջը, ինքը հո իր հաշվին չի անում դա, ինքը բյուջե մուծվելիք հարկերի հաշվին է դա անում, այլապես նվեր անելը իմաստ չունի: Քաղաքական գործիչներին առհասարակ և չինովնիկներին մասնավորապես սիրուն աչքերի համար նվեր չեն անում, մինչդեռ միայն «Իմ քայլը» դաշինքի դրամահավաք երեկոյի ընթացքում 236 միլիոն դրամի «նվեր» է արվել: Դա արվում է էժան ռաստամոժկեքի, ավելացված չգրանցված աշխատողների ու տուպը սևով գործ անելու հաշվին:

Ընդ որում, անպայման հարկ է նշել, որ սա ոչ թե տնտեսական աճի անկման հետևանքով գոյացած վնաս է, այլ զուտ վարչարարության, ասել է թե՝ կոռռռռռուպցիայի արդյունքում գոյացած պակասորդ: Շաբաթներ առաջ նշել էի, որ տնտեսական անկման արդյունքում պետության ՀՆԱ-ն կրել է 222 միլիարդ դրամի վնաս, այս թվի մոտ 20%-ը կամ ևս 44 միլիարդ դրամի վնաս է գոյացել ի հավելում վերոհիշյալ 24 միլիարդի: Էս թվերի համեմատ արտահերթ ընտրությունների անցկացումը, հավելյալ պատգամավորների թիվն ու անվերջ գործուղումների ծախսերը կոպեկներ են: Էս 68 միլիարդի բյուջեի պակասորդը թերևս Փաշինյանի կառավարման գլխավոր «նվաճումն է»: Խոսքը այն Փաշինյանի մասին է, ով խոստանում էր բյուջեն ավելացնել 435 միլիարդ դրամով: Նենց որ բոլոր նրանց, ովքեր բողոքում էին նախկին բռնապետական ռեժիմի թալանից, շնորհավորում եմ, Փաշինյանը ձեզ թալանում է առնվազն 64 միլիարդով ավել: Մարդա մոտ 21,000 դրամ ա գալիս, մի եսիմ ինչ չի: Պարզապես փողոց փակողները մի հարյուր հազարն էին, որոնց պարագլուխները դրա համար վճարվում էին, իսկ արդյունքների համար, չգիտես ինչու, բոլոր 3 միլիոն քաղաքացիներն են վճարում ու դեռ երկար կվճարեն անկախ նրանից թե Նիկոլը ինչքան «կձգի»: Չնայած չէ, գիտեմ ինչու, որտև հասնում ա….

Հ.Գ. Վիգենի հազար դրամն էր վիձիծիլի էս ոչխարներին մտահոգում…

Գրում է հրապարակախոս Արթուր Դանիելյանը իր ֆեյսբուքյան էջում

Այս թեմայով