Home » ՄԱՄՈՒԼ » Ստեփան Դեմիրճյանը կմիանա Արթուր Բաղդասարյանին

Ստեփան Դեմիրճյանը կմիանա Արթուր Բաղդասարյանին

ստեփան-արուրՌուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանն է «Հայկական վերածնունդի» ֆինանսավորողը:

«Ժամանակ» թերթը գրում է.

Մեզ հասած լուրերով՝ հնարավոր է, որ առաջիկայում Արթուր Բաղդասարյանի ստեղծած «Հայկական վերածնունդ» հասարակական-քաղաքական միավորմանը անդամակցի ոչ ավել, ոչ պակաս ՀԺԿ-ն: Ինչպես նախկինում տեղեկացրել ենք, Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանն է «Հայկական վերածնունդի» ֆինանսավորողը, իսկ ՀԺԿ առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը և Արա Աբրահամյանը կապված են սերտ խնամիական կապերով՝ Դեմիրճյանի դուստրն ամուսնացած է Արա Աբրահամյանի քրոջ որդու հետ: Այս իրավիճակում Ս. Դեմիրճյանի համար ավելի նախընտրել է լինել սիրելի խնամու նախաձեռնած դաշինքում, քան Լևոն Տեր-Պետրոսյանի ստեղծած ՀԱԿ-ում, որի վերելքի ժամանակները վաղուց արդեն անցյալում են։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Դիտվել է 284 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy