Ստեփանակերտի հոսպիտալում ՊԲ զինծառայող է մահացել

Երեկ ժամը 14:15-ի սահմաններում Ստեփանակերտի կենտրոնական զինվորական հոսպիտալում հիվանդության պատճառով մահացել է Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի 19-ամյա զինծառայող Հայկ Սերգեյի Հակոբյանը: Այդ մասին հաղորդում է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը, նշելով, որ նախնական ախտորոշումն է «մինինգոկոկցեմիա՝ կայծակնային ձև»:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

«Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին», — ասված է հաղորդագրությունում:

 


Այս թեմայով