Ստեփանակերտից Երևան է տեղափոխվել երրորդ զինծառայողը. վիճակը ծայրահեղ ծանր է

Այսօր Ստեփանակերտից Երևան է տեղափոխվել հունիսի 17-ին հակառակորդի սադրանքից վիրավորված ևս մեկ զինծառայող՝ 1997 թվականի ծնված ժամկետային զինծառայող Յուրի Զաքարյանը, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՊՆ կենտրոնական կլինիկական զինհոսպիտալի վերակենդանացման բաժանմունքի վարիչ Գայանե Հովհաննիսյանը:

«Նրա վիճակը գնահատվում է ծանր: Զինծառայողին տեղափոխել են այսօր՝ ուղղաթիռով», — ասաց նա:

Գայանե Հովհաննիսյանը նշեց, որ զինծառայողը վիրահատվել է Ստեփանակերտում և այստեղ վիրահատության կարիք չունի:

«Զինծառայողը ստացել է գլխի հրազենային վնասվածք: Նա չունի գիտակցություն և միացված է արհեստական շնչառության ապարատին», — նշեց նա:

Դիտարկմանը, թե արդյոք զինծառայողի կյանքին վտանգ սպառնում է, Գայանե Հովաննիսյանը պատասխանեց, որ կյանքին սպառնացող վտանգ կա:

Անդրադառնալով ավելի վաղ զինհոսպիտալ տեղափոխված ժամկետային զինծառայող Արմեն Վարդանյանի վիճակին՝ նա նշեց, որ վերջինիս վիճակը կայուն է, նա ունի գիտակցություն:

Դիտվել է 162 անգամ
 


Այս թեմայով