Ստեղծվում է հակաօդային նոր համակարգ

 13335190_10201959724070566_1467675116_nԱԺ արտաքին հարաբերութունների հարցերի մշտական հանձնաժողովն այսօր քննարկեց ներկայացված նախագիծը, որով ստեղծվելու է հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ: 2015 թվականի դեկտեմբերի 23-ին Մոսկվայում ստորագրված «Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին» համաձայնագիրն այսօր հանձնաժողովի քննարկմանը ներկայացրեց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը: Պատգամավորների հետ հարցուպատասխանի ժամանակ անդրադառնալով ԲՀԿ խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանի այն հարցին թե ավելի կոնկրետ ի՞նչ համակարգերի մասին է խոսքը գնում, ինչպիսի՞ պարտավորություններ է ստանձնելու Հայաստանի Հանրապետությունը՝ փոխնախարարը մանրամասնեց, որ տվյալ հարցի շրջանակներում հիմնական սկզբունքը համատեղ գործողություններին է վերաբերվում, որոնք կարող են լինել ինչպես խաղաղ այնպես էլ պատերազմական ժամանակահատածում: Նշենք, որ համաձայնագիրը կնքվել է 5 տարով՝ հետագա գործողության հնգամյա ժամանակահատվածներով ինքնաբերաբար երկարաձգմամբ, եթե կողմերից որեւէ մեկը դիվանագիտական ուղիներով մյուս կողմին գրավոր չծանուցի դրա գործողությունը դադարեցնելու իր մտադրության մասին հերթական ժամանակահատվածի ավարտից առնվազն վեց ամիս առաջ:

 


Այս թեմայով