Ստացված ընտրախախտումների հաղորդումների հիման վրա նախապատրաստվում է 53 նյութ

ընտրությունՀՀ ոստիկանությունն ամփոփ տեղեկատվություն է ներկայացրել՝ ՏԻՄ ընտրությունների ընթացքում ոստիկանությունում ստացված ընտրախախտումների վերաբերյալ հաղորդումների և տեղեկություների քննարկման արդյունքների մասին՝ 2.10.2016 թ., ժամը 16.30-ի դրությամբ։

Հաղորդվում է, որ ՀՀ Լոռու, Շիրակի, Կոտայքի, Գեղարքունիքի, Վայոց ձորի և Սյունիքի  մարզերում ՏԻՄ ընտրությունների նախընտրական և քվեարկության օրը ստացվել է տարբեր բնույթի 53 տեղեկատվություն, որից՝

Ըստ փուլերի՝

Քարոզչության ընթացքում՝ 5,

Քվեարկության օրը՝48:

Ըստ տարածքների

 1. Շիրակի մարզ՝ 6,

 2. Լոռու մարզ՝ 20,

 3. Գեղարքունիքի մարզ՝ 8,

 4. Վայոց ձորի մարզ՝ 1,

 5. Սյունիքի մարզ՝ 0,

 6. Կոտայքի մարզ՝ 18:

 

Ստացված հաղորդումների հիման վրա նախապատրաստվում է 53 նյութ:

Ոստիկանությունը կոչ է անում խախտումների դեպքում անհապաղ դիմել ոստիկանության բաժին-բաժանմունքներ կամ ընտրատեղամասում ծառայություն կատարող ոստիկանին:

Հիշեցվում է, որ բոլոր ահազանգերով կատարվում են ստուգումներ, որոնց մասին հանրությունը կիրազեկվի:

Դիտվել է 49 անգամ
 


Այս թեմայով