Ստավրոպոլում հայտնաբերել են հայ գործարարի գլխատված դին

Գևորգ Բազինյանը, ով 2017 թվականի հոկտեմբերից անհետ կորած էր համարվում, մահացած է հայտնաբերվել: Այս մասին հայտնում է «Կոմերսանտ» գործակալությունը:

Աղբյուրի փոխանցմամբ, տղամարդու գլխատված դին հայտնաբերվել է Նովոպավլովսկ շրջանում: Ոստիկանները դեռևս չեն գտել նրա գլուխը։

Հայտնի է, որ Գևորգ Բազինյանը մինչև 2017 թվականի նոյեմբերը զբաղեցրել է «Ապոլոնսկոե» ՍՊԸ-ի գլխավոր տնօրենի պաշտոնը։ Ընկերությունը զբաղվում է վիսկիի, կոնյակի, ջինի, լիկյորի արտադրությամբ։

Քննիչների խոսքով՝ տղամարդու մարմնի վրա բռնության հետքեր են հայտնաբերվել: Ըստ նախնական վարկածի՝ սպանությունը պատվիրված է եղել:

Այս թեմայով