Ստամբուլում պայթյուններն ուղղված են ՌԴ–ի հետ Թուրքիայի հարաբերությունները կարգավորելու փորձերի դեմ

pic_b60678278a38913055ff7304444d637cՍտամբուլի օդանավակայանում պայթյուններն ուղղված են Ռուսաստանի եւ Իսրայելի հետ Թուրքիայի հարաբերությունները կարգավորելու փորձերի դեմ։ Այս մասին Facebook–ի իր էջում գրել է ՌԴ Դաշնության խորհրդի միջազգային հարցերով հանձնաժողովի ղեկավար Կոնստանտին Կոսաչովը։

Սենատորը կարծում է, որ թուրքական իշխանությունների վարկածը, որ ահաբեկչության հետ կապ ունեն ԻՊ գրոհայինները, ամենահավանականն է։ «Դրանք քրդերը չեն, որոնցից այդքան վախենում են Անկարայում։ Դրանով ավելի ակնհայտ է ցանկացած ահաբեկիչների աջակցելու՝ Թուրքիայի քայլերի վտանգավորությունը»,– գրել է նա՝ նշելով, որ արմատականներին աջակցելը բումերանգ է, որը կարող են հաստատել ամերիկացիները, որոնք ժամանակին «մեծացրեցին» Բեն Լադենին՝ որպես ԽՍՀՄ–ի դեմ զենք։

 


Այս թեմայով