Թուրքիայում՝ Ստամբուլում, ոստիկանության իրականացրած հատուկ գործողության ընթացքում 111 մարդ է ձերբակալվել, որոնք գտնվել են հետախուզման մեջ, հաղորդում է թուրքական Haberturk թերթը:
Հատուկ գործողությանը մասնակցել է ավելի քան 5 հազար ոստիկան, ստուգվել է 26 հազար քաղաքացու փաստաթուղթ, խուզարկվել է 6 հազար ավտոմեքենա:
Գործողության արդյունքում հայտնաբերվել և առգրավվել է 23 միավոր հրազեն, 92 գրամ թմրանյութ և մաքսանենգ ճանապարհով ձեռք բերված 2760 տուփ ծխախոտ: