Ստամբուլում ոստիկանության 5 հազար աշխատակից գրոհ է սկսել ԻՊ-ի կողմնակիցների դեմ

2349077637Թուրքիայի ոստիկանության հակաահաբեկչական ստորաբաժանումը ուրբաթ առավոտյան անցկացրել է լայնածավալ գործողություն, որի նպատակն է կանխել Ստամբուլում «Իսլամական պետության» կողմնակիցների գործունեությունը: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:

Տեղի լրատվամիջոցները հաղորդում են, որ ոստիկանական գործողություններին մասնակցել է իրավապահ մարմինների 5  հազար աշխատակից, որոնց ուղեկցել են ուղղաթիռները: Ոստիկանությունը ստուգել է 100 օբյեկտ, որտեղ կարող էին թաքնվել «Իսլամական պետության» կողմնակիցները:

 

 


Այս թեմայով