Ստամբուլում ձերբակալվել է խորհրդարանի փոխխոսնակ Փերվին Բուլդանը

pervin.thumbԱյսօր Ստամբուլում ձերբակալվել է Մեջլիսի փոխխոսնակ, քրդամետ պատգամավոր Փերվին Բուլդանը, հայտնում է թուրքական «Միլլիյեթ» պարբերականը՝ հղում անելով Բուլդանի Twitter-ի պաշտոնական էջին:

Հիշեցնենք, որ վերջերս Դիարբեքիրում և Անկարայում ձերբակալվել է քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցության ավելի քան 10 անդամ, այդ թվում` կուսակցության համանախագահներ Սելահաթթին Դեմիրթաշն ու Ֆիգեն Յուքսեքդաղը:

Դեռևս մայիս ամսին Թուրքիայի խորհրդարանական սահմանադրական հանձնաժողովն ընդունել է Ժողովրդադեմոկրատական կուսակցության խմբակցության մի շարք պատգամավորների անձեռնմխելիությունից զրկելու մասին որոշում:

Այս թեմայով