Ստամբուլի փողոցներից մեկը կանվանակոչվի Արա Գյուլերի պատվին

Աշխարհի 7 լավագույն լուսանկարիչներից մեկը համարվող ստամբուլահայ լուսանկարիչ Արա Գյուլերի պատվին կանվանակոչվի Ստամբուլի կենտրոնական փողոցներից մեկը, այս մասին հայտնում է թուրքական «Հյուրրիյեթ» պարբերականը:

Ստամբուլի հայկական պարբերականներից «Ակօսը» նշում է, որ Ստամբուլի փողոցների անվանափոխությունների հարցում հիմնականում ոչ դրական վերաբերմունք դրսևորող քաղաքապետարանը Թոսբաղա փողոցի՝ Արա Գյուլերի պատվին անվանակոչելու որոշումը կայացրել է ձայների բացարձակ մեծամասնությամբ:

 


Այս թեմայով