Ստամբուլահայ տնտեսագետը Թուրքիայում արժանացավ ամենահեղինակավոր մրցանակին

Թուրքական ամենահեղինակավոր համալսարաններից մեկի՝ «Քոչ» համալսարանի այս տարվա պատվավոր մրցանակին է արժանացել ծնունդով Թուրքիայից հայտնի հայազգի տնտեսագետ Տարոն Աջեմօղլուին, այս մասին տեղեկանում ենք թուրքական «Միլլիյեթ» պարբերականը:

Ռահմի Քոչի անվան մրցանակը ստանալու համար ամերիկաբնակ հայ տնտեսագետը ժամանել է Թուրքիա:

Նշենք, որ Ռահմի Քոչը, ով թուրքական հայտնի Koç Holding ընկերության հիմնդիրն է, նշանավոր թուրք գործարար է, ում կարողությունը հեղինակավոր Forbes ամսագիրը գնահատել է 1.86 միլիարդ դոլար, վերջինս Թուրքիայի ամենահարուստ գործարարների քառյակում է:

«Քոչ» համալսարանի ներկայացուցիչներն իրենց խոսքում Տարոն Աջեմօղլուին անվանել են աշխարհի ամենահաջողակ ժամանակակից տնտեսագետներից մեկը:

Նշենք, որ Ստամբուլում ծնված Տարոն Աջեմօղլուն 1986 թվականին ավարտել է Գալաթասարայի վարժարանը։ Այնուհետև բակալավրի աստիճան է ստացել Մեծ Բրիտանիայի Յորքի համալսարանում։ Լոնդոնի տնտեսագիտական դպրոցում ստացել է մագիստրոսի և դոկտորի գիտական աստիճաններ։ 1992-1993 թթ. Լոնդոնի տնտեսագիտական դպրոցում դասավանդել է տնտեսագիտություն։

2004 թվականից Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի պրոֆեսոր է:

 

 


Այս թեմայով