Սպիտակի երկրաշարժի օրը՝ կալանք Սպիտակը վերականգնող նախագահին

Այն, որ նոր իշխանությունների համար գերնպատակ էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին տեսնել ճաղերի հետևում, որևէ մեկի համար գաղտնիք չէր։ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը երկրի տնտեսական, անվտանգության և արտաքին սպառնալիքներից կարևոր է համարում Քոչարյանի կալանավորումը։ Իշխանությունների այս մտադրությունը ապացուցել են անգամ անհայտ անձանց կողմից իրականացված գաղտնալսումները, որոնցում ԱԱԾ պետը, ՀՔԾ ղեկավարը և անձամբ Նիկոլ Փաշինյանը քննարկում են երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու հարցը։

Նոր իշխանությունները իրենց այս գերնպատակին հասնելու ճանապարհներին նաև մի քանի մեսիջներ են հղում հանրությանը։ Առաջնային է, իհարկե, ընտրություններից մեկ օր առաջ ցույց տալ, որ իրենք կարող են կալանավորել ցանկացածին, և երկրում չկա մեկը, ով կարող է իրենց քաղաքական պլանների համար վտանգավոր լինել և մնալ ազատության մեջ։ Երկրորդ մեսիջն այն է, որ նոր իշխանություների համար չկան արժեքներ, որոնց առկայության պայմաններում պետք է մի փոքր զուսպ լինել։

Այսօր դեկտեմբերի 7-ն է: Այս տարի լրանում է Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցը։ Երկրաշարժ, որը մեր  հազարավոր համաքաղաքացիների կյանքեր խլեց, հարյուր հազարվորների թողեց անօթևան։ Հազարավոր ընտանքիներ այսօր էլ շարունակում են ապրել տնակներում։

Ռոբերտ Քոչարյանը այն նախագահն է եղել, ում նախագահության տարիներին ահռելի աշխատանք  է կատարվել, և, մեծամասամբ, վերականգնվել է աղետի գոտին։ Քոչարյանի ղեկավարման տարիներին ամբողջապես վերականգնվել է հիմնահատակ ավերված Սպիտակ քաղաքը։ Համաձայնեք, որ շատ տհաճ է հենց Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցին նրա կալանավորումը։ Փաստորեն, անգամ համազգային վիշտը չխանագրեց նոր իշխանություններին՝ հետաձգել իրենց  քաղաքական դիվիդենտներ բերող շոուն։

Մարկ Սանասարյան

Այս թեմայով