Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » Սպանվել է ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանը

Սպանվել է ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանը

1466856377,8177Այսօր ոստիկանության Պարեկապահակային ծառայության գնդի վրա հարձակման ընթացքում սպանվել է գնդապետ Արթուր Վանոյանը, հրազենային վնասվածքներ են ստացել ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանը, փոխգնդապետ Հրաչ Խոստեղյանը, ենթասպա Գագիկ Մկրտչյանը, ևս մի քանի հոգի այլ մարմնական վնասվածքներ են ստացել:

Այս մասին լրագրողներին փոխանցեց Ոստիկանության պետի տեղակալ Հունան Պողոսյանը: Նրա խոսքով, այսօր մի խումբ անձինք, զինված ինքնաձիգներով և ատրճանակներով հարձակում են գործել ՀՀ ոստիկանության Պարեկապահակային ծառայության գնդի վրա, մուտք են գործել տարածք և այնտեղ բռնությամբ պահում են պատանդների: Պատանդները ոստիկանության ծառայողներ են:

Դիտվել է 302 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy