Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » Սպասվում է ցրտահարություն

Սպասվում է ցրտահարություն

Եղանակը Հայաստանում11ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ հանրապետության տարածքին Սկանդինավիայի տարածքից մոտենում են արկտիկական ցուրտ օդային զանգվածներ:

«Նման տաք եղանակ մինչև մարտի վերջ էլ չենք ունենա: Մոտ 30 օր շուտ եկած գարունը հենց վաղվանից ետ կնահանջի: Հանրապետության տարածքին Սկանդինավիայի տարածքից մոտենում են արկտիկական ցուրտ օդային զանգվածներ, նրանք մեր երկիր կներխուժեն մարտի 15-ից: օդի ջերմաստիճանը մարտի 15-16 կնվազի 10-12 աստիճանով, Շիրակում, Կոտայքի լեռնային գոտիներում, Գեղարքունիքում, Արագածոտնի և Վայոց ձորի լեռնային բնակավայրերում, Սյունիքի նախալեռներում նույնիսկ ձյուն կտեղա: Եթե այսօր Երևանում և Արարատյան դաշտում սպասվում է +18…+20 աստիճան տաքություն, ապա մարտի 15-ից ցերեկը օդի ջերմաստիճանը չի բարձանա +10-ից»,- գրել է Գագիկ Սուրենյանը:

Դիտվել է 218 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy