Սպասելիքներ «Դ!եմ եմ»-ից

1618574_755852684426053_508056174_n

Հանրապետության  թվով երրորդ քաղաքը համարվող Վանաձորում քաղաքացիական հասարակության ակտիվություն վաղուց է նկատվել ու դրա ապացույցն էլ հենց այսօրվա երթն ու հավաքն էր:

Politik.am: Մեկնաբանություն: Այսօր «Դեմ եմ» նախաձեռնության անդամները եղան Վանաձորում` սատարելու այնտեղի քաղաքացիներին, ովքեր դեմ են արտահայտվում  պարտադիր կնեսաթոշակային կուտակային համակարգին: Վանաձոր էին ժամանել տարբեր քաղաքացիական ակտիվիստներ, ովքեր աչքի են ընկել դեռ Երևանում այս կամ այն պիկետների ժամանակ:

Իհարկե Հանրապետության  թվով երրորդ քաղաքը համարվող Վանաձորում քաղաքացիական հասարակության ակտիվություն վաղուց է նկատվել ու դրա ապացույցն էլ հենց այսօրվա երթն ու հավաքն էր:

Վանաձորյան հավաքից դեռ արձագանքներ չկան: Հասարակական և քաղաքական գործիչները դեռ գնահատականներ չեն տվել այսօրվա ակցիային, սակայն ինչպես որ շարժվում է «Դեմ եմ»-ի թիմը ամենից արդյունավետ միջոցն է:

Չպետք է մոռանալ, որ 2013  թվականի նախագահական ընտրություններից առաջ և հետո մարզային այցելությունների հաշվին էր, որ նախագահի ընդդիմադիր թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը կարողացավ արդեն Երևանում բազմամարդ հանրահավաքներ անցկացնել: Սակայն,  ի տարբերություն «Դեմ եմ» նախաձեռնության,  Րաֆֆի Հովհաննիսյանն ամենապատասխանատու պահին վարվեց այնպես, ինչպես կվարվեր Րաֆֆի Հովհաննիսյանը` բարձրաձայն աղոթքի ուղեկցությամբ  հասարակական ընդվզման ալիքը թուլացրեց:

«Դեմ եմ»-ի համար Րաֆֆի Հովհաննիսյանը լավագույն օրինակներից է, եթե ցանկանում են իհարկե, որպեսզի հաջողություն արձանագրեն:

Միանշանակ է, որ Հայաստանում առավել ակտիվը դա Երևանն է, սակայն Հայաստանը միայն Երևան չէ, ինչը և հաշվի են առնում նաև «Դեմ եմ»-ի թիմում ու տրամաբանական կլինի, որ ինչպես եղավ Վանաձորում այնպես էլ այլ  քաղաքներում ևս  քաղաքացիներն ինքնակազմակերպվեն, քանի որ միայն այդ դեպքում է, որ հնարավոր կլինի Սահմանադրական Դատարանին ապացուցել, որ պատասխանատու որոշում է կայացնելու:

Դիտվել է 41 անգամ
 


Այս թեմայով