Սպանվել մի ամբողջ ընտանիք

 

231637521384675964,, Փաստինֆո,, Կրասնոդարում դաժանաբար սպանել են ընտանիքի չորս անդամի: Երեք հոգու դիակները եւ վիրավորված աղջկան հայտնաբերել են շաբաթ օրը` տանը: Հաղորդվում է, որ տանը եղել է նաեւ 1 ամսական երեխա, որը սակայն չի տուժել. մայրը նրան ծածկել է իր մարմնով: 36 -ամյա տան տիրուհու, նրա մեծ դստեր ու փեսայի վրա հայտնաբերվել են դանակի գործադրմամբ պատճառված բազմաթիվ մարմնական վնասվածքներ: Փոքր աղջիկը` 12 — ամյա Անաստասիան, հարձակումից հետո մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Հաղորդվում է, որ նրան վիրահատել են լավագույն վիրաբույժները, սակայն աղջկա կյանքը փրկել չի հաջողվել եւ կիրակի առավոտյան նա մահացել է: Դեպքի վայրում կատարված խուզարկության ժամանակ քննիչները ջրհորի հատակին հայտնաբերել են դանակ, որով, հավանաբար, կատարվել է սպանությունը: Գողության հետքեր տանը չեն հայտնաբերվել: Մշակվել է մի քանի վարկած, որոնց թվում է ոչ բարիդրացիական հարաբերությունների հողի վրա կատարված սպանությունը: Գլխավոր կասկածյալ է հանդիսանում սպանվածի նախկին ամուսինը` 39-ամյա Եվգենի Մարուշկոն: Միջոցներ են ձեռնարկվում նրան հայտնաբերելու ուղղությամբ:

Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Դիտվել է 704 անգամ
 


Այս թեմայով