Սպանվել է Կոնդի Հարութը

Երևանում 22-ամյա աղջիկը խնջույքի ժամանակ դանակահարել է մի տղամարդուԵրեկ՝ սեպտեմբերի 18-ին, սպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։30-ի սահմաններում «Արամյանց» բժշկական կենտրոնից ոստիկանության Կենտրոնական բաժին հայտնել են, որ «կրծքավանդակի ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի, ով գիտակցության չգալով՝ մահացել է։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Երևան քաղաքի Չկալովի փողոցի բնակիչ, 42-ամյա Հարություն Գալստյանն էր և, ըստ տեղեկությունների, նա հիվանդանոց է տեղափոխվել Կոնդ թաղամասից։

Փաստի առթիվ քննիչ Գրիգորյանի կողմից հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի հատկանիշով։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը լիարժեք բացահայտելու և այն կատարողին հայտնաբերելու ուղղությամբ։

Ըստ կայքի տեղեկությունների՝ սպանվածը հայտնի Կոնդեցի Հարութն է եղել։

Դիտվել է 900 անգամ
 


Այս թեմայով