Սպանվել է Ադրբեջանի և ահաբեկիչների կապը բացահայտած լրագրողը

Լրագրող և բլոգեր Դաֆնե Կարուանա Գալիցիան սպանվել է իր ավտոմեքենայում՝ պայթյունի հետևանքով: Միջադեպը տեղի է ունեցել նրա տան մոտ, փոխանցում է Reuters-ը:

«Այսօր որտեղ նայես՝ ամեն տեղ խաբեբաներ են: Իրավիճակը հուսահատ է», — գրել է նա իր բլոգում պայթյունից կես ժամ առաջ:

Հիշեցնենք, որ 2016 թվականի ապրիլին գերմանական Süddeutsche Zeitung պարբերականը հրապարակել էր պանամական իրավաբանական Mossack Fonseca ընկերության փաստաթղթերը, որոնց մեջ երևում էր, որ մի շարք քաղաքական առաջնորդներ օֆշորային կազմակերպությունների միջոցով թաքցնում են իրենց իրական շահույթը: Նրանց թվում էր նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի անունը:

 


Այս թեմայով