Սպանություն «Կոնտինենտալ» ռեստորանային համալիրում

shamshyan.com-ը գրում է, որ այսօր՝ սեպտեմբերի 4-ին, սպանություն է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 01։20-ի սահմաններում «Էրեբունի» բժշկական կենտրոնից Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն հայտնել են, որ «կրծքավանդակի առաջնային պատի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ և «որովայնի առաջնային պատի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի երիտասարդ, իսկ մեկ այլ երիտասարդ էլ տեղափոխվել է «ձախ ուսագոտու փակ հյուսվածքների սալջարդ, ալկոհոլային թունավորում» ախտորոշմամբ։

Պարզվել է, որ հիվանդանոց տեղափոխվածներն են՝ Երևան քաղաքի Նուբարաշեն վարչական շրջանի բնակիչներ՝ 25-ամյա Ստեփան Մինասյանը, 45-ամյա Եղիշ Հայրապետյանը և 21-ամյա Հարություն Մանուկյանը։ Վերջինիս բնակության վայրը ճշտվում է։

Պարզվել է նաև, որ նրանք հիվանդանոց են տեղափոխվել ժամը 00։15-ի սահմաններում, Երևան-Երասխավան ավտոճանապարհի «Կոնտինենտալ» ռեստորանային համալիրի մոտից։ Նրանք մասնակցելիս են եղել ինչ-որ միջոցառման, այնուհետև արդեն ռեստորանի բակում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել նշված անձանց միջև, որի ընթացքում նրանք ստացել են սուր ծակող-կտրող գործիքից հարվածների հետքեր, և հիվանդանոց տեղափոխված Ս. Մինասյանը գիտակցության չգալով՝ մահացել է։

Ավելի մանրամասն` սկզբնաղբյուր կայքում:

 


Այս թեմայով