Սպանություն, թե ինքնասպանություն. Հնդիկ ուսանողը մահացել է

 

231637151384621778Այսօր` նոյեմբերի 16-ին, քաղաքացիների կողմից ահազանգ է ստացվել ոստիկանության էրեբունու բաժին, որ Նոր Արեշ 8-րդ փողոց վերջնամասում գտնվող տներից մեկի մոտ ծայրահեղ ծանր վիճակով երիտասարդ տղա կա: Ինչպես նշված վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին նշված փողոցի թիվ 12 տուն են ժամանել ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը` Էրեբունու ոստիկանապետ Անդրանիկ Ազարյանի և օպերգծով տեղակալ Գևորգ Հակոբյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Էրեբունու քննչական բաժնի քննիչները` բաժնի պետ Սամվել Մաթևոսյանի գլխավորությամբ: Խումբը պարզել է, որ նշված հասցեից մարմնական վնասվածքներով Էրեբունի բժշկական կենտրոն են տեղափոխվել Ավանեսովի նրբանցքի բնակչուհի 24-ամյա Աստղիկ Աղաջանյանին և ազգությամբ հնդիկ մի երիտասարդ տղայի:

Վերջինս, ով պարանոցի կտրված մասով տեղափոխվում էր հիվանդանոցի ճանապարհին մահացել է: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նշված տան ներսում օպերատիվ քննչական խումբը հայտնաբերել է մի քանի բջջային հեռախոսներ արյունոտված դանակներ, որոնցից եկուսը կոտրված: Տան ներսում հատակն ու պատերն ամբողջովին պատված են արյունով և այս պահին նշված հասցե են ժամանել ոստիկանության փորձաքրեագիտական կենտրոնի փորձագետները, ովքեր քննիչների հետ դեպքի վայրում տեղազննություն են կատարում:

Ըստ ֆոտոլրագրողի տեղեկությունների, մահացածը Դենիշ Դաբուն էր, ով սովորում էր երևանի բուհերից մեկում: Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչականվ վարչության Էրեբունու քննչական բաժնի ավագ քննիչ Արթուր Կարապետյանի կողմից հարուցվել է քրեական գործ ՀՀ քրօրի 34-104 հոդվածի հատկանիշներով: Օպերատիվ քննչական խումբը ձեռնարկում է օպերատիվ քննչական համատեղ գործողություններ` դեպքի հանգամանքները պարզաբանելու ուղղությամբ:

shamshyan.com

 


Այս թեմայով