Սպանություն Երևանում

ոստիկանՀունվարի 11-ին, ժամը 11.10-ին, շտապօգնության ենթակայանից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում է ստացվել, որ 1959 թ. ծնված Աշոտ Օվոյանը տանը մահացել է:
Մեկնած օպերատիվ խումբը Երևանի Պ. Սևակի փողոցի 1/1 շենքի բնակարաններից մեկի հյուրասենյակի հատակին հայտնաբերել է Ա. Օվոյանի դիակը` աջ ուսագոտու շրջանում կտրած-ծակած վնասվածքով:
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր, Երևան քաղաքի վարչությունների, Քանաքեռ-Զեյթունի բաժնի և ՀՀ ՔԿ Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժնի աշխատակիցների իրականացրած օպերատիվ-քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հունվարի 8-ին, ժամը 23.40-ին, Ա. Օվոյանին, վիճաբանության ժամանակ, խոհանոցային դանակով հարվածներ է հասցրել 1974 թ. ծնված, նախկինում դատված Արաքսյա Ս.-ն:
Արաքսյա Ս.-ն ձերբակալված է:
Քննությունը շարունակվում է:

Այս մաիսն տեղեկացնում է ոստիկանության լրատվական ծառայությունը

 


Այս թեմայով