Սպանություն Երևանում. 91-ամյա կնոջը սպանելու կասկածանքով ձերբակալվել է նրա 28-ամյա թոռը

diak1Նոյեմբերի 5-ին սպանություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:30-ի սահմաններում ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին ահազանգ է ստացվել, որ Կամարակի 1-ին նրբանցքի 29 տանը կնոջ դի կա, տեղեկացնում է Shamshyan.com–ը:

Ոստիկաններն ու քննիչները նշված տան ննջարանում հայտնաբերել են տան բնակչուհի, 91-ամյա Սիրանույշ Կարապետյանի դին: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մահվան պատճառը եղել են գլխի մասում ստացած վնասվածքները:

Ըստ կայքի տեղեկությունների՝ դատաբժշկի տված եզրակացության համաձայն՝ տեղի ունեցածը սպանություն է։ Քանաքեռ-Զեյթունի ոստիկաններն ու քննիչները տաք հետքերով նշված սպանությունը կատարելու կասկածանքով ձերբակալել են Ս. Կարապետյանի թոռանը՝ 28-ամյա Արման Կարապետյանին:

Մանրամասները սկզբնաղբյուր կայքում։

Դիտվել է 36 անգամ
 


Այս թեմայով