Սպանություն Երևանում. մեքենայում հայտնաբերվել է տղամարդու դի

Դեկտեմբերի 6-ին, ժամը 00.05-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ Հ/Ա Բ-4 թաղամասի ծննդատան մոտակայքում ավտոմեքենա է այրվում, սրահում մահացած քաղաքացի կա: 

Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից և նշում, որ մեկնած օպերատիվ խումբը Բաբաջանյան փողոցի թիվ 13/2 հասցեի մոտ, «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի սրահում հայտնաբերել է 1979 թ. ծնված Արշակ Գալստյանի դիակը` հրազենային վնասվածքներով:

Դեպքի վայրի զննությամբ ավտոմեքենայի հետնամասում հայտնաբերվել է 5.45 տրամաչափի 6 պարկուճ: Ոստիկանության ծառայողների ձեռնարկած ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ կարճ ժամանակում ճշտվել է կասկածյալի ինքնությունը:

Կան բերման ենթարկված անձինք: Հանցագործությունը կատարելու մեջ կասկածվողի որոնողական միջոցառումները շարունակվում են: Նշանակվել են փորձաքննություններ: Կատարվում է նախաքննություն:

 


Այս թեմայով