Սպանություններ, բռնաբարություն, թմրանյութեր. անպատժելիները

otdih_praviteley_5ՀՀ իշխանությունները ստեղծել են մի հանցավոր համակարգ, որի անդամները անձեռնամխելի են ՀՀ օրենքների առաջ: Իսկ ովքեր են ՀՀԿ անպատժելիները և ինչ պատմություններ են կապվում նրանց անվան հետ:

Սուրիկ Խաչատրյան: Սյունիքի մարզպետ

Սուրիկ Խաչատրյանի անվան հետ են կապվում բազմաթիվ հանցագործություններ՝ սպանություններ, բռնաբարություններ, խուլիգանություն, պաշտոնական դիրքի չարաշահում և այլն: Այս ամենի մասին կան բազմաթիվ հրապարակումներ, սակայն մինչ այսօր Սյունիքի մարզպետը անպատիժ է մնում և շարունակում է պաշտոնավարել:

Ռուբեն Հայրապետյան: ՀՖՖ նախագահ

Ռուբեն Հայրապետյանը ևս հայտնի է իր հանցավոր անցյալով:  Նրա անունը  կապում են տարբեր հանցագործությունների հետ: Ռուբեն Հայրապետյանի թիկնապահները 2012 թվականին Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանում ծեծելով սպանեցին ռազմական  բժիշկ Վահե Վատեյանին: Օրերս կրկին անգամ Ռուբեն Հայրապետյանի անունը կապվեց մարդ ծեծելու հետ: Թիկնապահները Հայրապետյանի հրահնագով ծեծել էին գործարար Արսեն Ավետիսյանին, ով այս պահին գտնվում է հիվանդանոցում: Ռուբեն Հայրապետյանը ևս այս ընթացքում որևէ խնդիր չի ունեցել իրավապահ մարմինների հետ:

Մհեր Սեդրակյան: ԱԺ պատգամավոր

Մհեր Սեդրակյանի անունը ևս կապվում է մի շարք աղմկահարույց պատմությունների հետ: Նա հատկապես հայտնի դարձավ 2008 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ, երբ նրա թիկնապահները անխնա ծեծում էին նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի ներկայացուցիչներին:Այս ընտրությունների ընթացքում Մհեր Սեդրակյանի վերահսկողության տակ գտնվող Էրեբունի համայանքում ամենախայտառակ կեղծիքները տեղի ունեցան: Օրերս մի քանի անձիք ծեծի էին ենթարկել ակտիվիստ Վահան Մարտիրոսյանին և նրա կնոջը: Այս դեպքից հետո ակտիվիստը հայտարարեց, որ իրեն ծեծել են ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանի թիկնապահները և մտերիմները: Այս և այլ պատմությունների հրապարակայնացումցի հետո Մհեր Սեդրակյանը ևս մնաց անպատիժ:

 Առաքել Մովսիսյան: ԱԺ պատգամավոր

Առաքել  Մովսիսյանի հանցավոր կենսագրությունը ևս հարուստ է: 2000 թվականին դատարանն ապացուցված համարեց Առաքել Մովսիսյանի նկատմամբ ներկայացված մեղադրանքը ապօրինի զենք պահելու, խաբեությամբ առանձնակի խոշոր չափի գույքի տիրանալու եւ թմրանյութեր պահելու վերաբերյալ։ Սակայն, հաշվի առնելով մասնակցությունն Արցախյան ազատամարտին՝ դատարանը սահմանեց պատժաչափ, որով 15 օր անց Առաքել Մովսիսյանը  ազատության մեջ հայտնվեց։ Վերջերս այս անձը հաճախ է հայտարարում, որ բռնաբարելու է բոլոր նրանց ովքեր կքննդատեն Սերժ Սարգսյանին: Իսկ նրա վարորդը մեղադրվեց ԱԺ պատգամավոր Արամ Մանուկյանի վրա հարձակվելու համար:

Սամվել Ալեքսանյան: ԱԺ պատգամավոր

Սամվել Ալեքսանյանի անունը նույնպես աղմկոտ պատմությունների կիզակետում է: Տարիներ առաջ իր ընտանիքի որոշ անդամներ հակամարտության մեջ էին քրեական աշխարհի որոշ հեղինակությունների հետ: Սամվել Ալեքսանյանը Հայաստանը վերածել է մենաշնորհների դաշտի և իր ձեռքում է կենտրոնացրել ամենակեամտաբեր բիզնեսները: Սամվել Ալեքսանյանը ևս անպատիժ է մնացել իր տարբեր օրինախախտումների համար:

Հ.Գ Միանշանակ կարելի է ասել, որ այս գործիչները իշխանական էլիտայի միակ անպատժելիները չեն, սակայն նրանք  ստեղծված համակարգի ամենավառ դեմքերն են, որոնց միջոցով կարելի է պատկերացում կազմել ամբողջ համակարգի և նրա գործունեության մասին:

Դիտվել է 258 անգամ
 


Այս թեմայով