Սպանության փորձ Ախթալայում. կրակոցներ «Համեր»-ի ուղղությամբ, փախուստ, բացահայտում

17106-472x265Հոկտեմբերի 12-ին, ժամը 20.03-ին, անհայտ քաղաքացուց ոստիկանության Թումանյանի բաժնում ահազանգ էր ստացվել, որ երեկ երեկոյան հյուրանոցներից մեկի տնօրեն Վահագնը եւ «Գվիդոսի» եղբոր տղան` Վարդանը, իրար հետ վիճաբանել են, որի ընթացքում ջարդվել է Վահագնի մեքենաներից մեկը:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ նյութերի նախապատրաստման ընթացքում ձեռնարկված միջոցառումների շնորհիվ՝ 29-ամյա Արմեն Հ.-ն բացատրություն է տվել, որ հոկտեմբերի 11-ին, ժամը 20.30-ից մինչեւ ժամը 21.00-ն ընկած ժամանակահատվածում 33-ամյա Վարդան Ա.-ն Ախթալա քաղաքի կամրջի վրա ինքնաձիգից կրակոցներ է արձակել 37-ամյա Վահագն Ա.-ի «Համեր» մակնիշի ավտոմեքենայի վրա եւ դիմել փախուստի:

Հանգամանքները պարզվում են:

Ձեռնարկվում են միջոցառումներ Վարդան Ա.-ին, Վահագն Ա.-ին եւ «Համեր» մակնիշի ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ:

Նյութերն ուղարկվել են ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչություն:

 


Այս թեմայով