Սու-25 ինքնաթիռը գտել են Բարձրաշենի տարածքում

ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել, որից տեղեկանում ենք, որ ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռի վթարից զոհվել է երկու օդաչու:

«Վթարի վայրը հայտնաբերվել է։ Մարալիկի տարածաշրջանում է, լեռներում։ Մահացած Օդաչուներն են ՝ փոխգնդապետ Բաբայան Արմեն, մայոր Մանուկյան Մովսես։

Ցավակցում ենք»,-գրել է Հովհաննիսյանը։

Ավելի վաղ  Shamshyan.com-ը հայտնել էր, որ Սու-25 մարտական ինքնաթիռը հայտնաբերվել է Մարալիկի Բարձրաշեն գյուղի վարչական տարածքում գտնվող ձորում:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՊՆ-ն հաղորդագրություն էր տարածել՝ հայտնելով.

«Ս.թ. դեկտեմբերի 4-ին, ժամը 10.20-ի սահմաններում, կորել է կապը ամենօրյա մարտական պատրաստության պլանով ուսումնամարզական թռիչք իրականացնող ՀՀ զինված ուժերի ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռի հետ: Ինքնաթիռը թռիչքային երթուղի էր դուրս եկել ժամը 10.06-ին` Գյումրիի օդանավակայանից:

Ընթանում են որոնողա-փրկարարական աշխատանքներ»:

Այս թեմայով