Սուքիասյանը «դաբրո» ունի. նա շատ ջերմ հարաբերությունների մեջ է Սաշիկ Սարգսյանի հետ

Sukiasyan1Վերջին շրջանում նախկին ընդդիմադիր և Սերժ Սարգսյանի կողմից քաղաքական հալածանքների ենթարկված, գործարար Խաչատուր Սուքիասյանը ակտիվացել է: Նա հաճախ է տնտեսական գնահատականներ հնչեցնում և հանդես գալիս առաջարկներով: Սուքիասյանի ակտիվության և իր նախկին օլիգարխիկ դիրքերին վերադառնալու ցանկության լավագույն ցուցիչը Russia Mall-ի շինարարության վերսկսումն է: Այս առևտրի կենտրոնի շինարարությունը կանգնեց դեռևս 2008 թվականին, երբ նա դեռ ընդդիմադիր էր: Մամուլում շրջանառվում են լուրեր, որ Սերժ Սարգսյանն է «դաբրո» տվել Սուքիասյանին կրկին ակտիվանալ և ներդրումներ իրականացնել: Պարզվում է, որ Խաչատուր Սուքիասյանը վերջին տարիներին նաև շատ ջերմ հարաբերությունների մեջ է Սերժ Սարգսյանի եղբայր Սաշիկ Սարգսյանի հետ և շատ դեպքերում հենց նրա աջակցությամբ է գործարարը կարողանում այս կամ այն հարցի վերաբերյալ ստանալ իշխանությունների աջակցությունը: Սաշիկ Սարգսյանը մեր տեղեկությունների համաձայն նաև որոշ բիզնեսներում իր փայաբաժինն ունի:

Դիտվել է 334 անգամ
 


Այս թեմայով