Home » ՄԱՄՈՒԼ » Սուրիկ Խաչատրյանն արձակուրդից չվերադարձավ. «Հայկական ժամանակ»

Սուրիկ Խաչատրյանն արձակուրդից չվերադարձավ. «Հայկական ժամանակ»

Սուրիկ Խաչատրյանին ցանկացել են սպանե՞լ, թե՞ նախազգուշացրել են«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանն արձակուրդից չի վերադարձել: Մարզպետի ընդունարանից հայտնեցին, որ Խաչատրյանը երեկ աշխատանքի չի եկել: Թե ինչո՞ւ դժվարացան ասել:

«Բուժվում եմ». աշխատանքի չգնալու պատճառը մեզ հետ զրույցում հայտնեց Սուրիկ Խաչատրյանը՝ հրաժարվելով պատասխանել այլ հարցերի: ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Գոհար Պողոսյանից հետաքրքրվեցինք՝ հնարավո՞ր է Սուրիկ Խաչատրյանը չվերադառնա արձակուրդից: «Սուրիկ Խաչատրյանը գտնվում է բուժման մեջ»,-մեր հարցին «պատասխանեց» Պողոսյանը:

Սյունիքի մարզպետը վարչապետի որոշմամբ արձակուրդ էր մեկնել հունիսի 6-ին: Նույն որոշմամբ նախատեսվում էր, որ մարզպետն արձակուրդում է լինելու մինչեւ հունիսի 20-ը: Մինչ արձակուրդ մեկնելը մարզպետը «Աստղիկ» բժշկական կենտրոնում վերականգնողական բուժման էր ենթարկվում: Կենտրոնի գլխավոր բժիշկ Ռքոբերտ Կուրղինյանը մեզ հայտնել էր, որ նա հիվանդանոց է տեղափոխվել թուլության եւ ոչ բարձր ջերմության պատճառով: Բժիշկը հերքել էր, որ նա թոքաբորբ է տանում կամ որ առավելեւս սրտի հետ կապված խնդիր ունի՝ ընդգծելով, որ իրենց մոտ անցկացված հետազոտություններով լուրջ հիվանդություն չի հայտնաբերվել:

Չնայած սրան, հիվանդանոցից դուրս գրվելուց հետո Խաչատրյանը արձակուրդ մեկնեց»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Դիտվել է 110 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy