Սուրիկ Խաչատրյանի տղան 4 օր ժամանակ է խնդրել

Սուրիկ Խաչատրյանի տղան 4 օր ժամանակ է խնդրելՍուրիկ Խաչատրյանի որդին քննչական կոմիտեին խնդրանքով է դիմել:

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Գորիսի Սդղլի գյոլ կոչվող տարածքում մայիսի 2-ին տեղի ունեցած ծեծկռտուքի գործով հուլիսի 20-ին պետք է տեղի ունենար Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի և տուժող Հարություն Զաքարյանի առերեսումը: Սակայն հանդիպումը չի կայացել, քանի որ Տիգրան Խաչատրյանը չի ներկայացել ՀՀ քննչական կոմիտե:

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Տիգրան Խաչատրյանը գրություն է ուղարկել ՀՀ քննչական կոմիտե և տեղեկացրել է, որ առերեսմանը չի ներկայացել, քանի որ իր փաստաբանը Հայաստանում չէ: Տիգրան Խաչատրյանը քննչական կոմիտեից չորս օր ժամանակ է խնդրել, որպեսզի դրանից հետո փաստաբանի հետ ներկայանա առերեսման: Տ. Խաչատրյանի հետագա ճակատագիրը հիմնականում կախված է հենց Հարություն Զաքարյանի ցուցմունքներից և այդ առերեսումից:

Ուստի ամենևին էլ պատահական չէ, որ Խաչատրյանների ընտանիքը փորձում է հնարավորինս «լավ» պատրաստվել այդ քննչական գործողությանը»:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

Դիտվել է 674 անգամ
 


Այս թեմայով