Սուրիկ Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած միջադեպի գործով Արտակ Բուդաղյանը մեղավոր ճանաչվեց

082135152984Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը մեկ տարուց ավելի տևած դատաքննությունից հետո քիչ առաջ հրապարակեց 2013թ-ի հունիսի 1-ին Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած միջադեպի գործով դատավճիռը: Դատավոր Նապոլեոն Օհանյանը մեղավոր ճանաչեց գործով միակ ամբաստանյալ Արտակ Բուդաղյանին և նրա նկատմամբ տուգանք նշանակեց 120 հազար դրամի չափով:
Մեղադրող դատախազը Բուդաղյանի համար 150 հազար դրամ տուգանք էր առաջարկել:
Հիշեցնենք, որ ՊՆ գնդապետ Արտակ Բուդաղյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով` “սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ խոշոր չափի գույք ոչնչացնելու սպառնալիքը, եթե այդ սպառնալիքն իրականացնելու իրական վտանգ է եղել”:
Մեղադրական եզրակացության համաձայն ՝ Արտակ Բուդաղյանն իր եղբայր Ավետիք Բուդաղյանից տեղեկանալով, որ հունիսի 1-ին ժամը 22-ի սահմաններում Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ավտոմեքենայում իրեն ծեծի են ենթարկել, նպատակ ունենալով վախեցնել Սուրիկ Խաչատրյանին և նրա ընտանիքի անդամներին,նրանց մոտ առաջացնել տագնապի, սեփական անվտանգության համար անհանգստության զգացում, նույն օրը ժամը 23-ի սահմաններում իր ավտոմեքենայով գնացել է Գորիս քաղաքի Դավիթ-Բեկ փողոցում գտնվող ` Սուրիկ Խաչատրյանին պատկանող առանձնատան մոտ,իր հետ նախապես վերցված, իր անվամբ գրանցված որսորդական հրացանը ձեռքին իջնելով ավտոմեքենայից ,սպանության սպառնալիքներ է տվել Սուրեն Խաչատրյանի և նրա հարազատների հասցեին:
Հիշեցնենք, որ մարզպետի տան դիմած արձակված կրակոցներից Ավետիք Բուդաղյանը մահացել էր:

 


Այս թեմայով