Home » ՄԱՄՈՒԼ » Սուրիկ Խաչատրյանի վարորդի որդին երեկ ևս ազատ է արձակվել

Սուրիկ Խաչատրյանի վարորդի որդին երեկ ևս ազատ է արձակվել

Սուրիկ Խաչատրյանին ցանկացել են սպանե՞լ, թե՞ նախազգուշացրել են«Մեր տեղեկություններով, Գորիսի Սդղի գյոլ կոչվող տարածքում տեղի ունեցած ծեծկռտուքի գործով մեղադրյալ, Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի վարորդի՝ Արագած Ղևոնդյանի որդին Դերենիկ Ղևոնդյանը երեկ ազատ է արձակվել։

Նույն այդ տեղեկություններով, սույն գործով քննիչը երեկ միջնորդություն է ներկայացրել Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան Դերենիկ Ղևոնդյանի կալանքը եւս երկու ամսով երկարաձգելու վերաբերյալ։ Պաշտպանական կողմը, սակայն, միջնորդել է Ղևոնդյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը փոխարինել գրավով, ինչն էլ դատարանը բավարարել է»,–գրում է թերթը։

 Մանրամասները՝ <Հայկական ժամանակ> թերթի այսօրվա համարում։

Դիտվել է 35 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy