Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » Սուրիկ Խաչատրյանի որդու վրա աչք կա

Սուրիկ Խաչատրյանի որդու վրա աչք կա

capture.thumbՍպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն այսօր Եռաբլուր էր այցելել նաև ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին՝ Տիգրան Խաչատրյանը:
Նա լրագրողների հարցին, թե ինչպես է, որ բանակում չի ծառայել, սակայն Գորիսի ԵԿՄ երիտասարդական կառույցի ղեկավարն է, դեռ ամիսներ առաջ էլ պարգևատրվել է ԵԿՄ հուշամեդալով, պատասխանեց. «Ոչինչ ,ոչինչ, ինչի՞, կարա լինի, կարևորը մարդ իր ազգի համար պատրաստ լինի կրիտիկական պահերին օգնել»:

 

Իսկ թե ինչու չի ծառայել, խուսափողական պատասխան տվեց. «Դե ես ինչ անեմ»:

 

Հարցին, թե ինչպես է ստացվում, որ նա մշտապես վեճերի, կռիվների մեջ է հայտնվում, Տիգրան Խաչատրյանը պատասխանեց. «Դուք եք ասում, ես եմ ասում, մարդու վրա, որ շատ աչք ա լինում, այդ մարդն արդեն փորձանքների է հանդիպում»:

Դիտվել է 203 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy