Սուրիկ Խաչատրյանի որդուն ազատեցին, հերթը Արա Բուդաղյանինն է

Surik Khachatryan's son Tigran Khachatryan was  brought to court«Ժոդովուրդ»–ը դեռևս հուլիսի 28-ի համարում կանխատեսել էր, որ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի դեմ մահափորձի դեպքի առթիվ հարուցված քրեական գործի միջոցով լուծվելու է Գորիսի Սդղի գյոլ կոչվող տարածքում տեղի ունեցած ծեծկռտուքի գործով կալանավորված մարզպետի որդուն «ազատելու» հարցը։ Ինչպես հայտնի է՝ մահափորձի գործով կալանավորվածների մեջ է նաև Սուրիկ Խաչատրյանի տան դիմաց սպանված Ավետիք Բուդաղյանի եղբայրը՝ Արա Բուդաղյանը։

Վերջինս ծեծի գործով տուժող Ջաքարյան եղբայրների մտերիմն է։ Հենց այս փաստը հաշվի առնելով էլ «Ժողովուրդ»–ը երկու ամիս առաջ կանխատեսել էր, որ կողմերն, ի վերջո, «փոխանակում» են անելու՝ Տիգրան Խաչատրյանի ազատությունն ընդդեմ Արա Բուդաղյանի։ Տիգրան Խաչատրյանին ազատելու համար անհրաժեշտ էր, որպեսզի տուժողները չբողոքեին։ Այս խնդիրը լուծվեց, և մարզպետի որդին արդեն ազատության մեջ է։ Ուստի, ենթադրվում է, որ այժմ հերթը հասել է Արա Բուդաղյանին ազատելուն, և իսկապես խնդիրը կփակվի «ոչ ոքի» արդյունքով՝ Ավետիք Բուդաղյանի կյանքի գնով»,–գրում է թերթը։

 

Մանրամասները՝  «Ժոդովուրդ» թերթի այսօրվա համարում։

Դիտվել է 81 անգամ
 


Այս թեմայով