Սուրիկ Խաչատրյանի հրաժարականը


0dec87b35291f91c290e9dba6b9ee1a1Politik.am:Մեկնաբանություն:
Այսօր Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով այսօր մեղադրանք է առաջադրվել հուլիսի 25-ին ձերբակալված Տիգրան Խաչատրյանին:
Նախաքննության ընթացքում ձեռնարկված քննչական և դատավարական գործողությունների արդյունքում ապացույցներ են ձեռք բերվել առ այն, որ Տ.Խաչատրյանը Գորիսի «Սդղի գյոլ» կոչվող տարածքում մայիսի 2-ին տեղի ունեցած վիճաբանության ժամանակ բռնություն է գործադրել Հարություն Զաքարյանի նկատմամբ` վերջինիս առողջությանը պատճառելով ծանր մարմնական վնաս:

Ապացույցների համակցությամբ` Տ.Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով: Նույն օրը քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան` նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ:
Տիգրան Խաչատրյանի կյանքում սա նմանատիպ առաջին դեպքը չէ և առաջին անգամ մարզպետի որդին կալանավորվեց Բուդաղյան եղբայրներից մեկին սպանելու և մեկին վիրավորելու համար: Կարճ ժամանակ անց, երբ Սուրիկ Խաչատրյանը հրաժարական տվեց Տիգրան Խաչատրյանի խափանման միջոցը փոխվեց և նա ստորագրությամբ ազատ արձակվեց: Այդ կերպ իշխանությունները կարծես ստիպեցին Սուրիկ Խաչատրյանին հրաժարական տալ:
Այս անգամ ևս կարելի է ենթադրել, որ Տիգրան Խաչատրյանը կհայտնվի ազատության մեջ հոր՝ Սուրիկ Խաչատրյանի հրաժարականից հետո: Այնպես որ՝ մոտ օրերս կարելի է սպասել Սուրեն Խաչատրյանի հրաժարականին:

Անի Ասլյան

 


Այս թեմայով