Home » Real Politik » Սուրիկ Խաչատրյանի հերթական հրաժարականը

Սուրիկ Խաչատրյանի հերթական հրաժարականը

Serj-Sargsyan-Surik-XachatryanՊարզվում է Սյունիքի մարզպետ Սուրիկ  Խաչատրյանի գործերն այնքան էլ լավ չեն:  Սուրիկ Խաչատրյանին տեղեկացրել են, որ իր ժամանակը լրանում է 2017 թվականին, երբ ավարտվեն ԱԺ ընտրությունները: Այս ընտրությունների ժամանակ էլ Սուրիկ Խաչատրյանը կկատարի իր դերը և կհեռանա դաշտից: Բան այն է, որ իշխանությունները ցանկանում են գոնե արտաքնապես ցույց տալ, որ 2017 թվականից իրավիճակ է փոխվել, իսկ Սուրիկ Խաչատրյանի պաշտոնավարման դեպքում այդ ներկայացումը չի աշխատի:

Իհարկե Սուրիկ Խաչատրյանին չեն  հետապնդի իր կասկածելի անցյալի  համար, հանգիստ կթողնեն նաև իր տղային՝ Տիգրանին: Ասում են այս առավելությունները Խաչատրյանը ստացել է բանակցությունների արդյունքում և սա եղել է միակ զիջումը իշխանության կողմից:

Դիտվել է 1,170 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy