Սուրիկ Խաչատրյանի եղբորորդու նկատմամբ մեղադրանք է առաջադրվել

Սուրիկ Խաչատրյանին ցանկացել են սպանե՞լ, թե՞ նախազգուշացրել ենՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչության վարույթում շարունակվում են ձեռնարկվել անհրաժեշտ քննչական եւ դատավարական գործողություններ՝ Գորիսի «Սդղի գյոլ» կոչվող տարածքում Հարություն եւ Մուշեղ Զաքարյան եղբայրների նկատմամբ կիրառված բռնությունների բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ եւ լրիվ բացահայտումն ապահովելու համար, ինչի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել եւս մեկ անձի:

ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը՝ տեղեկացնում ենք, որ կատարված քննչական գործողությունների արդյունքում բավարար ապացույցներ են ձեռք բերվել առ այն, որ Մուշեղ Զաքարյանի նկատմամբ կիրառված բռնություններին մասնակցել է նաեւ  քաղաքացի Էյներ Խաչատրյանը (Սյունիքի մարզպետ Սուրի Խաչատրյանի եղբոր՝ Աղալարի որդին է)։

Նախնական քննության արդյունքներով՝ մայիսի 2-ին՝ ժամը 17-ի սահմաններում, «Սդղի գյոլ» կոչվող տարածքում առաջացած վիճաբանության ժամանակ մի խումբ անձինք ծեծել են Մուշեղ Զաքարյանին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ, որի ժամանակ Էյներ  Խաչատրյանը եւս  ձեռքերով եւ ոտքերով հարվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր մասերին։

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Է.Խաչատրյանին հուլիսի 14-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի հատկանիշներով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին։

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ Մ.Զաքարյանի նկատմամբ բռնություններ կիրառելու համար որպես մեղադրյալ է ներգրավվել 5 անձ, որոնցից 4-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, Մայիս Խաչատրյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում։ 5-րդ անձին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով։

Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ միջադեպի ներկա մյուս անձանց գործողությունների բնույթը, բռնություններին մասնակցության աստիճանը հստակեցնելու ուղղությամբ։

Դիտվել է 39 անգամ
 


Այս թեմայով