Սուրիկ Խաչատրյանի եղբայրը փորձել օրը ցերեկով բռնաբարել մի աղջկա

Սուրիկ Խաչատրյանին ցանկացել են սպանե՞լ, թե՞ նախազգուշացրել են2008 թվականի մայիսի 20-ին Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փենինգտոնը պետքարտուղարություն ուղարկած հեռագրում տեղեկացրել է, որ 2008-ի ապրիլին Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը ծեծել է գորիսցի մի պատանու՝ ջարդելով ծնոտը:

Փենինգտոնը վկայակոչել է Առավոտ օրաթերթի ապրիլ 23-ի համարի տեղեկատվությունը, համաձայն որի մարզպետը ծեծել է պատանուն, քանի որ վերջինս վեճ է ունեցել իր որդու հետ:

Հավատարմատարը անմիջապես հավելում է, որ մարզպետի կամ նրա ընտանիքի հետ կապված սա առաջին սկանդալը չէ: Ամերիկացի դիվանագետը նշել է, որ մարզպետի եղբայրը 2007-ին փորձել էր օրը ցերեկով սուպերմարկետում մի աղջկա բռնաբարել:

Աղբյուրը այստեղ

Դիտվել է 3,998 անգամ
 


Այս թեմայով