Սուրիկ Խաչատրյանի դուստրը դիմելու է ԱԱԾ

13620019_1339080672772933_1009445229597469159_nԱյսօր՝ հոկտեմբերի 10-ին, համացանցում տեղեկություններ են տարածվել այն մասին, որ Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի դուստրը՝ Սվետլանա Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում ստատուս է գրել հոր՝ Ս. Խաչատրյանի՝ աշխատանքից ազատելու հետ կապված:

SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում Ս. Խաչատրյանը տեղեկացրեց. «Համացանցում իմ անունից տարբեր բնույթի տեղեկություններ է տարածվել այն մասին, որ, իբրև, ես անդրադարձել եմ անցած շաբաթ իմ հոր՝ Ս. Խաչատրյանի պաշտոնանկությանը և, իբրև, մարդկանց անվանել եմ ստրկամիտ ու տգետ, ովքեր ոգևորվել են այդ հանգամանքից: Տարածվել է նաև, թե, իբրև, ես վատ վերաբերմունք եմ արտահայտել մարդկանց հասցեին: Ես կարծում եմ, որ այդ ամենը ինչ-որ մարդկանց կողմից միտումնավոր սարքած է, ես նման բնույթի ոչ մի ստատուս չեմ գրել իմ ֆեյսբուքյան էջում և այդ ամենը ինչ-որ մարդկանց կողմից զառանցանքներ է և այդ ամենը համարում եմ նրանց կողմից անբարոյականություն»:

Ս. Խաչատրյանը տեղեկացրեց նաև, որ ինքը վստահ է, որ իր ֆեյսբուքյան էջը կոտրել են և դրա համար պատրաստվում է դիմել ՀՀ Ազգային Անվտանգության ծառայություն և ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության մտավոր սեփականության դեմ պայքարի վարչություն:

«Ես վստահ եմ, որ իրավապահները կարճ ժամանակում կհայտնաբերեն այդ անձին ու հանրությունը կիմանա՝ ով կամ ովքեր են իրականում այդ զառանցանքների հեղինակը կամ հեղինակները»:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Դիտվել է 837 անգամ
 


Այս թեմայով