Սուրիկ Խաչատրյանը Ֆրանսիայում վիրահատության է ենթարկվել

սուրեն խաչատրյան«Մեր տեղեկություններով, Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը Ֆրանսիայում վիրահատության է ենթարկվել: Ըստ նույն տեղեկությունների՝ մարզպետը թոքերի հետ կապված լուրջ խնդիր ունի:

Հիշենենք, որ Սուրիկ Խաչատրյանը հունիսի 2-ին հոսպիտալացվել էր: Մինչև հունիսի 7-ը նա գտնվում էր Երևանի «Աստղիկ» բժշկական կենտրոնում:

Կենտրոնի գլխավոր բժիշկ Ռոբերտ Կուրղինյանը մեզ վստահեցրել էր, թե մարզպետն իրեն շատ լավ է զգում, նրա մոտ լուրջ հիվանդություն չի հայտնաբերվել, ուղղակի հազում է, իրեն թույլ է զգում, ինչի պատճառով հակաբորբոքային դեղեր է ընդունում:

Չնայած դրան, հիվանդանոցից դուրս գրվելուց հետո Խաչատրյանը վարչապետ Հովիկ Աբրահա,մյանի որոշմամբ արձակուրդ գնաց:

Մարզպետարանի աշխատակիցներից մեկը, որը չցանկացավ, որ իր անունը գրվի, երեկ մեզ հետ զրույցում հայտնեց, որ մարզպետն արդեն իրեն լավ է զգում և երեկ վերադարձել է աշխատանքային պարտականությունների կատարմանը»,-գրում է թերթը:

Մանրամասները՝Հայկական ժամանակ թերթի այսօրվա համարում:

Դիտվել է 225 անգամ
 


Այս թեմայով