Սուրիկ Խաչատրյանը վաճառում է ունեցվածը

«Փաստ» թերթը գրում է, թե իր աղբյուրների տվյալներով՝ «Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը (Լիսկա) Սյունիքում և կոնկրետ Գորիս քաղաքում վաճառել ու վաճառում է իր սեփականությունը հանդիսացող անշարժ գույքը, բազմաթիվ օբյեկտներ և այլն: Նրան պատկանող գազալցակայաններն ու հյուրանոցներն արդեն նոր տերեր ունեն:

«Աղբյուրի պնդմամբ՝ Սուրիկ Խաչատրյանը չի վաճառել միայն իր առանձնատունն ու հանքերը: Նրա առանձնատանը ոչ ոք չի բնակվում: Մեր տվյալներով՝ տունը հսկում են ոստիկանները: Ս. Խաչատրյանը ամսական մոտ 600 000 դրամ է վճարում պահպանության համար:

Մարզում նա գրեթե չի լինում: Պատրաստվում է չվել արտասահմա՞ն՝ կուտակած փողերը բիզնեսի մեջ դնելու, թե պարզապես խուսափում է Սյունիք վերադառնալ, առայժմ «Փաստը» չկարողացավ ճշտել. բաժանորդն անհասանելի էր»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Այս թեմայով