Home » ՄԱՄՈՒԼ » Սուրիկ Խաչատրյանը չի նիհարել, ոտքի վրա է, առույգ է. «ՀԺ»

Սուրիկ Խաչատրյանը չի նիհարել, ոտքի վրա է, առույգ է. «ՀԺ»

Սուրիկ Խաչատրյանին ցանկացել են սպանե՞լ, թե՞ նախազգուշացրել են«Երեկ տեղեկացրել էինք, որ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը Ֆրանսիայում վիրահատության է ենթարկվել: Տեղեկացրել էինք նաև, որ նա թոքերի հետ կապված լուրջ խնդիր ունի:

Սյունիքի մարզպետի խորհրդական Վոլոդյա Հովհաննիսյանը երեկ մարզպետին տեսակցելուց հետո մեզ վստահեցնում էր, որ Խաչատրյանն իրականում սրտի վիրահատության է ենթարկվել:

«Ֆրանսիայում մարզպետը ենթարկվել է սրտի վիրահատության, ինքը թոքերի հետ ոչ մի խնդիր չունի վիրահատությունն անցել է հաջող, առողջական վիճակը շատ լավ է, առույգ է, ոտքի վրա է, առողջական խնդիրներ չունի, հետվիրահատական ցավեր և բարդություններ չունի, իրեն զգում է շատ լավ, գունատ չէ, չի նիհարել, առույգ է և աշխատում է»,-ասաց Հովհաննիսյանը:

Հարցին, թե իր կարծիքով ինչո՞ւ էին մեր աղբյուրները պնդում, որ մարզպետը թոքերի խնդիր ունի, Հովհաննիսյանը պատասխանեց. «Էդպես էին բոլորն ասում, անգամ ես էդպես գիտեի: Հասկանո՞ւմ եք: Որովհետև ինքը «Աստղիկ» բժշկական կենտրոնում թոքաբորբով էր պառկած, բուժվում էր, անկեղծ ասաց, ես էլ էդպես գիտեի, բայց իրականում թոքերն ամբողջությամբ բուժվել են, ինքը Ֆրանսիայում սրտի վիրահատություն է ունեցել, ստենտավորել են»:

Մանրամասները՝ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում:

Դիտվել է 78 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy